Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Ասում են...

Ասում են...
22.03.2016 | 00:44

...թե Նիկոլ Փաշինյանն իր առջև խնդիր է դրել դառնալու ընդդիմադիր դաշտի առաջնորդ-ների. նրա հիմնած «Քաղաքացիական պայմանագիրն» ակնհայտորեն «հաջողության պատմությունների» կարիք ունի, ինչն էլ ուղղակիորեն կախված է հրազդանյան ընտրություններից, դրա համար էլ այդ ընտրությունները վերջինիս համար դարձել են կենաց-մահու կռիվ: Հրազդանում հաղթանակն ու «թարմ արյունը» նոր լիցք կհաղորդեն կուսակցությանը, սակայն հենց միայն այդ պատճառով ՀԱԿ-ն ու յուր սատելիտները չեն ցանկանում Նիկոլին «պրիզնատ գալ», նրա և ԼՏՊ-ի միջև խիստ անթաքույց ատելություն կա, ուստի Նիկոլն իր հույսը դրել է քաղաքացիական հասարակության աջակցության, մասնավորապես` Գյումրու Լևոն Բարսեղյանի վրա և պատրաստ է վճարելու նրան` Գյումրու յուր դիտորդներին իրեն տրամադրելու համար: Իհարկե, դեռ հայտնի չէ`, գյումրեցիներին Հրազդան բերելով արդյոք չե՞ն նյարդայնացնի հրազդանցիներին, որոնք դեռ չեն մարսել երևանցիների հոսքը Հրազդան։

Դիտվել է՝ 3848

Մեկնաբանություններ